Մյուոնային նեյտրինո
Ենթադաս | նեյտրինո և ֆերմիոն |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Կազմություն | Տարրական մասնիկ |
Վիճակագրություն | Ֆերմիոնային |
Սերունդ | Երկրորդ |
Հիմնարար փոխազդեցություններ | Թույլ փոխազդեցություն, ձգողականություն |
Նշանակումը | νμ |
Տեսություն | (1940-ական թթ.) |
Հայտնագործում | Լեոն Լեդերման, Մելվին Շվարց, Ջեկ Ստեյնբերգեր (1962) |
Զանգված | Փոքր 0.28 էՎ-ից, բայց ոչ զրո |
Կյանքի տևողություն | Կայուն |
Էլեկտրական լիցք | 0 |
Սպին | 1⁄2 |
Մոնտե Կարլո դրույթով համար | 14 |
Մյուոնային նեյտրինո, նշանակումը՝ νμ, տարրական մասնիկ, նեյտրինոյի տեսակներից մեկը։ Մյուոնների հետ մտնում է լեպտոնների երկրորդ սերնդի կազմի մեջ[1]։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուոնային նեյտրինոն կարող է «փոխակերպվել» էլեկտրոնայինի[2]։
Բացահայտումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեյտրինոյի ևս մեկ տեսակի գոյության վարկածը (բացի արդեն հայտնի էլեկտրոնային նեյտրինոյից) առաջ է քաշվել 1940-ական թթ.։ Փորձնականորեն հայտնաբերվել է 1962 թ. Լեոն Լեդերմանի, Մելվին Շվարցի, Ջեկ Ստեյնբերգերի ղեկավարած հետազոտողների խումբը։ 1988 թ. դրա համար նրանց Նոբելյան մրցանակ շնորհվեց։
Գերլուսային արագության հնարավորությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թ. սեպտեմբերին Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (ՑԵՐՆ) ՕՊԵՐԱ (OPERA) դետեկտորով աշխատող հետազոտողների խումբը հրապարակեց չափումների տվյալներ, որոնցից հետևում է, որ մյուոնային նեյտրինոն կարող է շարժվել լույսից արագ։ 2011 թ. նոյեմբերին երկրորդ փորձը հաստատեց այս արդյունքը։ Գիտական շրջաններում այն ընդունվեց թերահավատորեն, քանի որ բացի այլ փորձերի արդյունքներին հակասելուց, այն նաև հակասում էր հարաբերականության տեսությանը։ Ուսումնասիրությունները շարունակվեցին։ 2012 թ. փետրվարի 23-ին ՑԵՐՆը հայտնեց, որ ՕՊԵՐԱՅԻ խումբը պարզել է, թե ինչ գործոնների պատճառով սխալ արդյունքներ գրանցվեցին[3][4]։ 2012 թ. մարտին հետազոտողների Իկարոս (ICARUS ) խումբը հրապարակեց արդյունքեր, որոնք հակասում էին ՕՊԵՐԱՅԻ արդյունքները[5][6]։ Մայիսին OPERA-ն մի շարք ստուգիչ փորձեր անցկացնելուց հետո վերջնականապես հայտնեց, որ գերլուսային արագության գրանցման մասին սխալ եզրակացությունը տեխնիկական թերության հետևանք էր[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մյուոն։ Մյուոնային նեյտրինո (ռուս.)
- ↑ [1] Արխիվացված 2011-07-11 Wayback Machine (ռուս.)
- ↑ OPERA experiment reports anomaly in flight time of neutrinos from CERN to Gran Sasso Արխիվացված 2012-03-17 Wayback Machine (անգլ.)
- ↑ Official statement Արխիվացված 2012-04-11 Wayback Machine (անգլ.)
- ↑ M. Antonello et at. (2012). «Measurement of the neutrino velocity with the ICARUS detector at the CNGS beam».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) http://arxiv.org/abs/1203.3433v3 (անգլ.) - ↑ Measurement of the neutrino velocity with the ICARUS detector at the CNGS beam. (անգլ.)
- ↑ Эксперимент OPERA окончательно «закрыл» сверхсветовые нейтрино. (ռուս.)